Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Հանգստանալուց առաջ` բժշկի մոտ

Հանգստանալուց առաջ` բժշկի մոտ

Վիճակագրության համաձայն, առողջարանում յուրաքանչյուր չորրորդ հանգստացողը հիվանդանում է:  Այդ հիվանդություններն առաջանում են հանգստի առաջին օրերին, որոնք հրահրվում են երկար թռիչքների, եղանակային կտրուկ փոփոխությունների և կենսակերպի պատճառով:

 

Դրանից խուսափելու համար հարկ է չսառել, շատ չուտել, միջանցիկ քամիներից հեռու մնալ: Սակայն արձակուրդի ժամանակ դրսևորվում են ոչ միայն նոր, այլև սրանում են նաև քրոնիկական հիվանդությունները: Որպեսզի դա տեղի չունենա, հարկ է չեզոքացնել հիվանդության օջախները: Դրանում կօգնի բժիշկը:

 

Որ մասնագետին պետք է դիմել

 

Ատամնաբույժ

 

Բժշկական ոչ մի ապահովագրություն չի վճարում ատամնաբուժական ծառայությունների համար: Ատամնացավ հրահրում է սառեցումն ու դայվինգով զբաղվելը: Ատամնաբույժին հարկ է այցելել հանգստի գնալուց առաջ, եթե, նույնիսկ, ատամները չեն անհանգստացնում, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ատմնալիցք կատարել, որն, ըստ կանոնների, անցկացվում է երեք այցելությունների ընթացքում:

 

Գինեկոլոգ

 

Սառեցումը կնոջ համար հղի է տարբեր բորբոքային հիվանդություններով: Կանանց մոտ դրանք հիմնականում առաջանում են միզասեռական ինֆեկցիաների հետևանքով, որոնք մասամբ ընթանում են առանց ախտանշանների: Միայն գինեկոլոգի մոտ հետազոտվելիս հնարավոր է դրանք հայտնաբերել: Ցանկալի է ՈՒՁ-հետազոտություն կատարել. եթե հայտնաբերվի արգանդի միոմա, արևի տակ երկար մնալու դեպքում կարող է արյունահոսություն սկսվել:

 

Թերապևտ

 

Եթե արդեն 40-ն անց եք, ապա հանգստի մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ զ/ճ-ն նորմալ է: Տարիքի հետ զ/ճ-ն կարող է բարձրանալ  նույնիսկ առողջ մարդկանց մոտ: Իսկ երկար թռիչքներն ու եղանակի փո կտրուկ փոխությունը կարող են հրահրել հիպերտոնիկ կրիզ: Մի հրաժարվեք, եթե բժիշկն առաջարկի որոշ հետազոտություններ անցկացնել: Արյան կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունները ցույց կտան առաջացած կամ նոր սկսվող հիվանդության առկայությունը:

 

Քիթ, կոկորդ, ականջաբան

 

Ականջներում ծծմբաթթվով խցանումները սովորաբար ինքնիրեն չեն դրսևորվում և դրա համար էլ, մինչև ականջի մեջ ջուր լցվելը դրա գոյության մասին ոչ-ոք չի կասկածում: Սակայն այտուցված խցանումն ականջներում առաջացնում է աղմուկ և ծանրության զգացողություն, իսկ այն առանց բժշկի օգնության ինքնուրույն բացելն անհնար է: Դրա համար մինչև առողջարան մեկնելը խցանումը հայտնաբերելու և հանելու համար հարկ է դիմել քիթ, կոկորդ ականջաբանին:

 

Հանգստացողի դեղարկղիկում պետք է լինեն.

 

  • Ջերմաչափ, սպեղանի, ջրածնի պերօքսիդ կամ ադամանդե կանաչ («զելյոնկա»)` վերքերի մշակման համար:
  • Ակտիվացրած ածուխ (մարսողության խանգարումների դեպքում), ֆերմենտներ (չափից ավելի շատ ուտելու դեպքում), անտացիդային պատրաստուկներ (այրոցի, բարձր թթվայնությամբ հրահրված ստամոքսի ցավերի դեպքում), կլանող միջոցներ (դիարեայի դեպքում):
  • Հակասեպտիկ և անզգայացնող պատրաստուկներ` կոկորդի ցավի դեպքում:
  • Քթի կաթիլներ յուղային հիմքով, որոնք անոթները չեն չորացնում և չեն սեղմում` ռինիտների դեպքում:
  • Սպազմոլիտիկներ` սպազմերի դեպքում:
  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկներ` ցավային համախտանիշը և արթրիտի դեպքում  բորբոքումը վերացնելու համար, օստեոխոնդրոզի, ռևմատիզմի սրացումների դեպքում և այլն:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. travel2world.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարմնի հոտ. urolog.am
Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Մարմնի խնամք
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Ստոմատոլոգիա
Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ